ՀՈԲ 23:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Գանգատս այսօր էլ դառն է, ստացածս հարվածը՝ իմ հառաչանքից ծանր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ես էլ գիտեմ, որ ինձ ուղղված հանդիմանությունն ինձնից վեր է, ու նրա ձեռքը ծանրացել է իմ հեծության վրա։ |
Եվ քեզ իմաստության գաղտնիքը հայտներ, որովհետև ճշմարիտ իմաստությունը երկու երես ունի։ Ուրեմն իմացի՛ր, որ Աստված քո հանցանքների մի մասը մոռացության է տալիս։
Որովհետև մեղքի վրա ապստամբություն ավելացրեց. մեր մեջ ծափ է տալիս և Աստծու դեմ իր խոսքերը շատացնում»։
Ես էլ իմ բերանը չեմ զսպելու, հոգուս նեղության մեջ խոսելու եմ, սրտիս դառնության ժամանակ գանգատվելու եմ։
Որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ (Սելա)։
«Մարդո՛ւ որդի, ահա ես մի հարվածով քեզնից պիտի հափշտակեմ քո աչքերի ցանկությունը, և դու չպիտի ողբաս, չպիտի լաց լինես, և արտասուքդ չպիտի գա։