28 Թող առանձին նստի ու լռի, որովհետև այն դրվեց նրա վրա։
28 Միայնակ ու լռիկ նա կնստի իր տանը, որովհետև ինքն անձամբ հանձն առավ քո լուծը։
Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։
Հողի վրա լուռ նստել են Սիոնի դստեր երեցները. հող ցրեցին իրենց գլխի վրա, քուրձեր հագան. իրենց գլուխները գետին խոնարհեցին Երուսաղեմի կույսերը։
Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։
Ես լուռ եմ մնում, չեմ բացում իմ բերանը, որովհետև այդ դու ես արել։
Մարդու համար լավ է, որ լուծն իր երիտասարդության ժամանակ կրի։
«Գանգատս այսօր էլ դառն է, ստացածս հարվածը՝ իմ հառաչանքից ծանր։
Քո պատուհասը հեռացրո՛ւ ինձնից. ես խորտակվել եմ քո ձեռքի զարկելուց։