ՀՈԲ 21:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թե կորստյան օրը չարը պահպանվում է, բարկության օրն այն ազատվում է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չարը շտապում է դեպի անդարձ կորստյան այն օրը. քշվում է դեպի օրը հատուցման։ |
Ամբարիշտ մարդու բաժինն Աստծուց սա է, նաև այն ժառանգությունը, որ Աստծուց սահմանված է նրա համար»։
Ամբարիշտների ճրագը քանի՞ անգամ կհանգչի, և նրանց տառապանքն իրենց վրա կգա՞։ Աստված իր բարկությամբ նրանց համար ցավեր կբաժանի՞։
Նախանձախնդիր և վրեժխնդիր Աստված է Տերը. Տերը վրեժխնդիր է և զայրույթով լի. Տերը վրիժառու է իր ոսոխներից և զայրույթ պահող իր թշնամիների դեմ։
Բարկության օր է այդ օրը, նեղության և տագնապի օր, կործանման և ավերումի օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր.
Բայց դու քո խստությամբ և չզղջացող սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծու բարկության և այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։
Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծ քարե՛ր գլորեք և նրա վրա մարդի՛կ նշանակեք, որպեսզի պահպանեն դրանք։
իսկ այժմ երկինքն ու այս երկիրը նույն խոսքով պահվում են դատաստանի կրակի և ամբարիշտ մարդկանց կործանման համար։
ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։