ՀՈԲ 21:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց երկուսն էլ հողի մեջ միասին են պառկում, և նրանք որդերով են ծածկվում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլորը մեկտեղ կննջեն երկրի ընդերքում. և ապականությունը կծածկի նրանց։ |
Մայրը մոռանում է նրան, որդերը խրախճանք են անում նրա վրա. նա այլևս չի հիշվում, ու անիրավությունը ծառի նման կտրվում է,
Ոչխարների պես նրանք գերեզմանի պիտի մատնվեն. մահը նրանց հովիվն է, և ուղիղները նրանց կտիրեն առավոտից. և նրանց կերպարանքը կմաշվի գերեզմանում՝ իրենց բնակարաններից դուրս։
Ամեն բան ամենքի համար է. նույն վախճանը լինում է արդարին և անիրավին, բարի և մաքուր մարդուն ու անմաքուրին, զոհ անողին և զոհ չանողին, ինչպես բարին է, այնպես էլ մեղավորն է, երդում անողը երդումից վախեցողի պես է։
Սա չարիք է արեգակի տակ եղած բոլոր գործերի մեջ, որ բոլորի վախճանը միևնույն է. ու նաև մարդկանց որդիների սիրտը լի է չարությամբ, և նրանց սրտում խենթություն կա, մինչև ապրում են, իսկ հետո իջնում են մեռելների մոտ։
Մեռելների աշխարհ իջավ քո մեծափառությունը քո տավիղների հնչյունների հետ։ Ճիճուներ են սփռված քո տակ որպես անկողին, և որդերն են քո ծածկոցը։