իսկ ձեր հայրն ինձ խաբեց և իմ վարձը տասն անգամ փոխեց. բայց Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վնասի։
ՀՈԲ 19:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չե՞ք ամաչում՝ ինձ հետ վատ եք վարվում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմացե՛ք, որ Տերն այսպես վարվեց ինձ հետ։ Բամբասում եք ինձ, ու չեք ամաչում՝ ինձ վրա հարձակվելով։ |
իսկ ձեր հայրն ինձ խաբեց և իմ վարձը տասն անգամ փոխեց. բայց Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վնասի։
Հենց որ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չճանաչեցրեց նրանց ու նրանց հետ խստությամբ խոսեց և ասաց նրանց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ ուտելիք գնելու»։
Եվ երբ նրանց մոտակայքում բնակվող հրեաները եկան և տասն անգամ ամեն տեղերից մեզ ասացին, թե հետ դարձեք մեզ մոտ,
Ինձ խայտառակող հանդիմանություն եմ լսում, բայց իմ հոգին իմ իմացությունից ինձ պատասխանել է տալիս։
Իմաստության և իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը հարցնում էր նրանց, թագավորը նրանց իր ամբողջ թագավորության մեջ եղող մոգերից ու հմայողներից տասնապատիկ գերազանց տեսավ։
Երբ ես ձեր հացի ճամփան փակեմ, տասը կին մեկ թոնրի մեջ կեփեն ձեր հացը, և ձեր հացը հաշված կշռով ետ կտրվի ձեզ. կուտեք և չեք կշտանա։
որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը,