Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա։ Ծանր ծառայությանս բոլոր օրերին սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա։
ՀՈԲ 14:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ծառն էլ դեռևս հույս ունի. եթե կտրվի, դարձյալ կծլի, ու նրա ճյուղերը չեն պակասի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծառի համար իսկ հույս կա. թեև կտրում են, նորից է ծաղկում, և նրա ճյուղերը չեն պակասում։ |
Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա։ Ծանր ծառայությանս բոլոր օրերին սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա։
Ապագայում Հակոբը պիտի արմատավորվի, Իսրայելը պիտի ծաղկի և ընձյուղի և աշխարհը պիտի լցնի պտղով։
Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։
Նրա տերևները գեղեցիկ էին, պտուղները՝ առատ, ու նրա վրա ուտելիք կար բոլորի համար. նրա տակ դաշտի գազանները հովանի էին գտնում, նրա ճյուղերի վրա էին բնակվում երկնքի թռչունները, և նրանից էր կերակրվում ամեն մարմին։
Բայց նրա արմատների բունը հողի մե՛ջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքով՝ դաշտի խոտերի մեջ, և թող թրջվի երկնքի ցողով, և նրա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մեջ։