Լաբանն ասաց. «Այս քարակույտն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Դրա համար էլ նրա անունը Գաղաադ դրվեց.
ՀԵՍՈՒ 22:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մենք էլ կասենք, թե՝ "Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզի կամ զոհի համար, այլ մեր և ձեր միջև վկայություն լինելու համար"”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մեր սերունդները կասեն, թե՝ “Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակով պատրաստված զոհասեղանը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզների և զոհերի համար, այլ որպես վկայություն մեր և ձեր միջև և մեր որդիների միջև”։ |
Լաբանն ասաց. «Այս քարակույտն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Դրա համար էլ նրա անունը Գաղաադ դրվեց.
Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ դիմավորելու Թագղաթ-Փաղասարին, տեսավ Դամասկոսի սեղանը, և Աքազ թագավորն այդ զոհասեղանի օրինակն ու նրա ձևը, ըստ նրա ամբողջ շինվածքի, ուղարկեց Ուրիա քահանային։
Այն օրը Տիրոջ համար մի զոհասեղան է լինելու Եգիպտոսի երկրում, և նրա սահմանին՝ մի հուշակոթող Տիրոջ համար։
ովքեր իրենց ծառայությունն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր. «Տե՛ս,- ասում է,- որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց»։
այլ որպեսզի այն մի վկա լինի մեր և ձեր միջև և մեզանից հետո՝ նաև մեր սերունդների միջև, որ մեր ողջակեզներով, մեր զոհերով և մեր խաղաղության զոհերով Տիրոջ ծառայությունը նրա առաջ անենք, և վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին, թե՝ "Դուք բաժին չունեք Տիրոջից"”։
Քա՛վ լիցի մեզ, որ մենք ապստամբենք Տիրոջ դեմ և այսօր Տիրոջից ետ դառնալով՝ զոհասեղան շինենք ողջակեզի համար, հացի ընծայի համար և զոհաբերության համար, բացի մեր Տեր Աստծու զոհասեղանից, որ խորանի առաջ է»։
Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը մեզ վկա լինի, որովհետև սա լսեց Տիրոջ մեզ ասած բոլոր խոսքերը. ուրեմն սա վկա լինի ձեզ համար, որ չլինի թե ուրանաք ձեր Աստծուն»։