Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 22:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մեր սերունդները կասեն, թե՝ “Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակով պատրաստված զոհասեղանը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզների և զոհերի համար, այլ որպես վկայություն մեր և ձեր միջև և մեր որդիների միջև”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մենք էլ կասենք, թե՝ "Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզի կամ զոհի համար, այլ մեր և ձեր միջև վկայություն լինելու համար"”։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 22:28
9 Խաչաձեւ Հղումներ  

Լաբանն ասաց նրան. «Այս բլուրն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս բլուրն ու այս կոթողը, որ կանգնեցրի իմ ու քո միջև. վկա է այս բլուրը, վկա է այս կոթողը»։ Դրա համար էլ բլուրը կոչվեց Վկայություն։


Աքազ արքան գնաց Դամասկոս՝ Ասորեստանի Թագղաթփաղասար արքային հանդիպելու։ Նա տեսավ Դամասկոսում եղած զոհասեղանը, այդ զոհասեղանի օրինակն ու ձևերը բոլոր մանրամասներով ուղարկեց Ուրիա քահանային։


Ուշադի՛ր եղիր. կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»։


Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատվին կանգնեցվելու է հուշակոթող,


նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։


այլ որպեսզի սա վկայություն լինի մեր և ձեր միջև, մեզանից հետո՝ նաև մեր որդիների միջև, որ մեր ընծաներով, մեր ողջակեզներով և մեր փրկության զոհերով Տիրոջը պաշտամունք մատուցենք, որ վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին. “Դուք բաժին չունեք Տիրոջից”։


Քա՛վ լիցի, որ մենք այսօր ապստամբենք Տիրոջ դեմ և զոհի, ողջակեզի կամ փրկության զոհի համար զոհասեղան շինենք, բացի Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանից, որ նրա խորանի առաջ է”»։


Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը ձեզ վկա թող լինի, որովհետև սա լսեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ նա այսօր ձեզ ասաց. սա թող վկա լինի ձեզ հետագա օրերին, եթե ուրանաք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ