ՀԵՍՈՒ 21:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վիճակը դուրս եկավ Կահաթյանների ազգատոհմերին. և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով դուրս եկան տասներեք քաղաքներ Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաջին վիճակն ընկավ Կահաթի տոհմին. Ահարոնի որդիներին՝ ղևտացի քահանաներին, վիճակով հասան Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից տասներեք քաղաքներ։ |
Ղևիի որդիների անունները, ըստ իրենց ծնունդների, սրանք են՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։
Ամրամն ամուսնացավ իր հորաքույր Հոքադի հետ, և սա նրա համար ծնեց Ահարոնին և Մովսեսին։ Ամրամի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։
Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։
Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով իրենց ժառանգություններից ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։
Կահաթի մյուս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմերից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։
Մեռավ նաև Ահարոնի որդի Եղիազարը. նրան թաղեցին այն բլրի վրա, որը տրվել էր նրա որդի Փենեհեսին Եփրեմի լեռան վրա։