Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 21:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Առաջին վիճակն ընկավ Կահաթի տոհմին. Ահարոնի որդիներին՝ ղևտացի քահանաներին, վիճակով հասան Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից տասներեք քաղաքներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Վիճակը դուրս եկավ Կահաթյանների ազգատոհմերին. և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով դուրս եկան տասներեք քաղաքներ Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 21:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։


Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։


Եվ Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով ղևտացիներին ժառանգություն տվեցին հետևյալ քաղաքներն ու դրանց արոտավայրերը։


Կահաթի մնացած մյուս որդիներին վիճակով հասան Եփրեմի ցեղից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից տասը քաղաքներ։


Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։


Ամրամն իրեն կին առավ իր հորեղբոր դուստր Հովքաբեթին, որը նրան ծնեց Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։


և նրա եղբայր Ասափը, որը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը որդին էր Բարաքիի, և նա՝ Սամաայի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ