ՀԵՍՈՒ 16:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփի որդիների վիճակն այսպես ելավ. Երիքովի դիմաց Հորդանան գետից, Երիքովի ջրի արևելյան կողմից դեպի անապատը, որը Երիքովից բարձրանում է դեպի լեռնակողմը՝ Բեթել, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսեփի որդիների սահմանները եղան Հորդանան գետից, Երիքովի դիմացից՝ Երիքովի դիմացի ջրի արևելյան կողմից դեպի անապատ։ Երիքովից սահմանները բարձրանում են անապատի լեռնակողմը՝ Բեթել-Լուզ, |
Նրանց սահմանը եղավ հյուսիսային կողմում՝ Հորդանան գետից, և այս սահմանը հյուսիսային կողմից բարձրանում է Երիքովի մոտ, ելնում դեպի լեռն արևմուտքում և վերջում հասնում Բեթավանի անապատը։
Այն թող բաժանեն յոթ մասի. Հուդան մնա իր սահմանում՝ հարավային կողմում, իսկ Հովսեփի տունը մնա իր սահմաններում՝ հյուսիսային կողմում։
Հեսուն և բոլոր իսրայելացիներն այնպես ցույց տվին, թե պարտվել են նրանց առաջ և փախան անապատի ճանապարհով։