Սառան մեռավ Կարիաթարբայում, որ Քեբրոնն է՝ Քանանի երկրում։ Աբրահամը եկավ, որ սգա ու ողբա Սառայի համար։
ՀԵՍՈՒ 14:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր, որն ամենամեծ մարդն էր եղել ենակիմների մեջ։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա Ենակի որդիների մայրաքաղաքն էր։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։ |
Սառան մեռավ Կարիաթարբայում, որ Քեբրոնն է՝ Քանանի երկրում։ Աբրահամը եկավ, որ սգա ու ողբա Սառայի համար։
Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոն, որտեղ պանդխտության մեջ ապրել էին Աբրահամն ու Իսահակը։
Իսրայելն ասաց նրան. «Գնա տե՛ս՝ քո եղբայրներն առո՞ղջ են, և ոչխարները ո՞ղջ են, ու ինձ լո՛ւր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, և նա եկավ Սյուքեմ։
Եվ դրսի գավառների ու նրանց դաշտերի նկատմամբ՝ Հուդայի որդիներից բնակվում էին Կարիաթ-Արբայում և նրա գյուղերում, Դեբոնում և նրա գյուղերում, Կաբիսելում և նրա դաշտերում.
Այսպես Հեսուն գրավեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Հեսուն որպես ժառանգություն այն տվեց Իսրայելին բաժիններով՝ ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը պատերազմից հանգստացավ։
Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը և այդպես է մինչև այսօր, որովհետև նա ամբողջովին հետևեց Իսրայելի Տեր Աստծուն։
Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների երկրի մեջ Ենակի հոր՝ Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, ինչպես որ Տերը հրամայել էր Հեսուին։
Նրանց տվեցին Հուդայի լեռան վրա գտնվող Ենակի հոր Քիրիաթ-Արբա քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, իր շրջակա ագարակներով։
Քեբրոնը Քաղեբին տվեցին, ինչպես որ Մովսեսն ասել էր, և նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։
Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, ո՜վ Տեր, Իսկ նրան սիրողները լինեն իր զորությամբ ծագող արևի նման»։ Եվ երկիրը հանգստացավ քառասուն տարի։
Այսպես նվաճվեց Մադիամը Իսրայելի որդիների կողմից և այլևս գլուխ չբարձրացրեց։ Եվ Գեդեոնի օրերին երկիրը հանգստացավ քառասուն տարի։