դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։
ՀԵՍՈՒ 13:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բեթ-Փեգորը, Փասգա լեռան ստորոտը, Բեթեսիմոթը, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բեթփագովրը, Ասեդովթ-փասգան, Բեթսիմովթը և Միսովրի մյուս քաղաքները, |
դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։
Նրանք բանակատեղի դրեցին Հորդանան գետի մոտ՝ Բեթեսիմոթից մինչև Աբելսատիմ, Մովաբի դաշտերում։
նաև դաշտը, որի սահմանն է Հորդանան գետը, Քեներեթից մինչև Արաբայի, այսինքն՝ Մեռյալ ծովը, Փասգա լեռան ստորոտը՝ արևելյան կողմում։
Հորդանանի այս կողմում՝ Բեթփեգորի դիմացի հովտում, Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որին Մովսեսն ու Իսրայելի որդիները հարվածեցին, երբ դուրս էին գալիս Եգիպտոսից։
նաև դաշտավայրին՝ մինչև Քեներեթի ծովը դեպի արևելք և մինչև դաշտավայրի ծովը, այսինքն՝ Աղի ծովը դեպի արևելք՝ Բեթեսիմոթի ճանապարհը, իսկ հարավային կողմից՝ այն շրջանին, որ Փասգա լեռան ստորոտում է։
դաշտավայրի բոլոր քաղաքները և Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի ամբողջ թագավորությունը։ Մովսեսը հարվածեց սրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբին, որոնք Սեհոնի նախարարներն էին և բնակվում էին այդ երկրում։