Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 12:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 նաև դաշտավայրին՝ մինչև Քեներեթի ծովը դեպի արևելք և մինչև դաշտավայրի ծովը, այսինքն՝ Աղի ծովը դեպի արևելք՝ Բեթեսիմոթի ճանապարհը, իսկ հարավային կողմից՝ այն շրջանին, որ Փասգա լեռան ստորոտում է։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 և Արաբան մինչև Քեներեթի ծովը՝ արևելքից և մինչև Աղի ծովը՝ արևելքից, Ասեմովթի ճանապարհը՝ Թեմանից, որ Ասեդովթ Փասգայի ստորոտում է։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 12:3
15 Խաչաձեւ Հղումներ  

նաև դաշտը, որի սահմանն է Հորդանան գետը, Քեներեթից մինչև Արաբայի, այսինքն՝ Մեռյալ ծովը, Փասգա լեռան ստորոտը՝ արևելյան կողմում։


Բեթ-Փեգորը, Փասգա լեռան ստորոտը, Բեթեսիմոթը,


և այն թագավորների մոտ, որոնք հյուսիսային լեռներում, Քեներեթի հարավային դաշտում ու հովտում և Դորի գավառներում էին՝ արևմտյան կողմում,


Հորդանանի արևելյան կողմում եղած ամբողջ անապատը մինչև Մեռյալ ծովը և Փասգա լեռան ստորոտը։


Դրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի՝ Տիբերիա լճի մյուս կողմը։


Արևելյան սահմանը Աղի ծովն է մինչև Հորդանան գետի ծայրը։ Հյուսիսային կողմից սահմանն սկսվում է Հորդանան գետի ծայրում եղող ծոցից։


Նրանց հարավային սահմանն այս եղավ. Աղի ծովի ծայրից, այսինքն՝ հարավակողմը նայող ծոցից.


այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնող ջրերն ամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։


Բամոթից՝ Մովաբի դաշտը, դեպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը։


Կործանեց այն քաղաքները, ամբողջ դաշտավայրը, այդ քաղաքների բոլոր բնակիչներին և երկրի ամբողջ բուսականությունը։


Սրանք բոլորը հավաքվեցին Սիդդիմի ձորում, որ Աղի ծովն է։


Երբ ժողովուրդն Աստծու խոսքը լսելու համար խռնվում էր նրա շուրջը, նա կանգնած էր Գեննեսարեթի լճի ափին։


Եվ Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և հարվածեց Իյոնը, Դանը, Աբել-Բեթ-Մաաքան և ամբողջ Քեներեթն ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը։


դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։


Այս սահմանագիծը Այինի արևելյան կողմից՝ Սեփամից, կիջնի Ռեբղա։ Արևելյան կողմից իջնելով՝ այն կձգվի Քենեդեթի ծովի երկայնքով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ