ՀԵՍՈՒ 11:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։ |
Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում, և նա կլինի նավահանգիստը, և նրա սահմանը կհասնի մինչև Սիդոն։
Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն, ո՛վ դու ծովի ամրոց, քանզի խոսում է ծովը. «Ես ծննդկանի ցավ չեմ քաշել և չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել և կույսեր չեմ մեծացրել»։
և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, ու դու հարվածես նրանց, այն ժամանակ նրանց անպատճառ կբնաջնջես։ Նրանց հետ ուխտ չդնես և չխնայես նրանց։
Արդ, իմացի՛ր այսօր, որ քո Տեր Աստվածն ի՛նքը կգնա քո առջևից որպես լափող կրակ. նա կորստյան կմատնի ու կնվաճի նրանց քո առաջ, և դու նրանց կհալածես ու շուտով կբնաջնջես, ինչպես որ Տերն ասաց քեզ։
Երբ Հեսուն Իսրայելի որդիների հետ նրանց ջարդեց շատ մեծ կոտորածով, մինչև որ նրանց իսպառ բնաջնջեց, նրանց փախստականները մտան պարսպապատ քաղաքները։
այսինքն՝ արևելյան և արևմտյան քանանացիների, ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ հեբուսացիների և Հերմոնի տակ Մասփայի երկրում ապրող խևացիների մոտ։
Հեսուն և նրա հետ պատերազմող ամբողջ ժողովուրդը Մառոնի ջրի մոտ հանկարծակի նրանց դեմ գնացին և հարձակվեցին նրանց վրա։
Բոլոր լեռնաբնակներին՝ Լիբանանից մինչև Մասրեփոթ-Մայիմ, բոլոր սիդոնացիներին ես քշելու եմ Իսրայելի որդիների առջևից. միայն թե դու այս երկիրը բաժանի՛ր իսրայելացիներին որպես ժառանգություն, ինչպես որ պատվիրեցի քեզ։
Տերը նրանց հանգիստ տվեց բոլոր կողմերից, ինչպես որ երդվել էր նրանց հայրերին, և նրանց բոլոր թշնամիներից ոչ մեկը չկարողացավ նրանց դեմ կանգնել. Տերը նրանց բոլոր թշնամիներին մատնեց նրանց ձեռքը։