Եվ տասներկու առյուծներ էլ կանգնած էին վեց աստիճանների վրա՝ թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից. այսպիսի բան չէր շինված ոչ մի թագավորության մեջ։
ԾՆՆԴՈՑ 49:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդան առյուծի ձագ է, որդյա՛կ իմ, կողոպուտից ելար. ծալեց ծնկները, պառկեց առյուծի պես, մատակ առյուծի պես. ո՞վ կարթնացնի նրան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։ |
Եվ տասներկու առյուծներ էլ կանգնած էին վեց աստիճանների վրա՝ թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից. այսպիսի բան չէր շինված ոչ մի թագավորության մեջ։
Այդ գահն ուներ վեց ոսկե աստիճան և գահին կցված մի ոսկե պատվանդան։ Գահի նստատեղը այս և այն կողմից ուներ հենարաններ. այդ հենարանների մոտ կային քանդակված երկու առյուծներ։
Երբ մայր առյուծը տեսավ, որ թուլացել է, անհույս էր սպասումը, այն ժամանակ իր կորյուններից մեկին առավ, առույգ առյուծ կարգեց նրան։
Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։
Նրանց արարքները թույլ չեն տալիս, որ վերադառնան իրենց Աստծուն, որովհետև նրանցում պոռնկության ոգի կա, և Տիրոջը չեն ճանաչում։
Եվ Հակոբի մնացորդը ազգերի մեջ, շատ ժողովուրդների մեջ առյուծի պես պիտի լինի՝ անտառի կենդանիների մեջ, ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ, որ եթե անցնի, կտրորի ու կպատառոտի, և ազատող չի լինի։
Ահա այս ժողովուրդն իբրև մատակ առյուծ պիտի վեր կենա, Առյուծի պես պիտի բարձրանա. Նա չի պառկի, մինչև որսը չուտի Եվ չխմի սպանվածների արյունը»։
Առյուծի պես նստեց, պառկեց Եվ մատակ առյուծի նման։ Ո՞վ կզարթնեցնի նրան։ Քեզ օրհնողները օրհնված են, Եվ քեզ անիծողները՝ անիծված»։
Ապա կգա վախճանը, երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, ամեն պետություն և զորություն։
Գադի մասին ասաց. «Օրհնված է Գադի երկիրն ընդարձակողը. Մատակ առյուծի նման նստել է նա Եվ գիշատում է թևերն ու գլուխը։
Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր, ահա հաղթեց առյուծը՝ Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։