Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։
ԾՆՆԴՈՑ 48:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիմա քո երկու որդիները, որոնք քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում նախքան իմ Եգիպտոս գալը, նրանք իմն են. Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմն են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։ |
Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։
Այս դեպքերից հետո Հովսեփին ասացին. «Ահա քո հայրը հիվանդ է»։ Հովսեփն իր հետ վերցրեց իր երկու որդիներին՝ Մանասեին և Եփրեմին։
Նրանցից հետո քո ունեցած մյուս որդիները քեզ լինեն, թող նրանք կոչվեն իրենց եղբայրների անուններով իրենց ժառանգության մեջ։
Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։
Ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի. և ահա ժամանակդ սիրո ժամանակ էր, ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ քեզ երդում անելով՝ քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու իմը եղար։
Այսպես է ասում Տեր Աստված. «Սա է այն սահմանը, որով պիտի բաժանեք երկիրը Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին պիտի ունենա։
Դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես՝ Տերը, սուրբ եմ և ձեզ առանձնացրի ազգերից, որպեսզի իմը լինեք։
«Եվ նրանք իմը կլինեն,- ասում է Զորքերի Տերը,- այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։
Հովսեփի որդիներից՝ Եփրեմի ցեղից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասեի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիելը.
ու ձեզ հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),- ասում է Ամենակալ Տերը»։
Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք՝ ըստ իր կամքի հաճության,
Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց և իր գավազանի ծայրին հենվելով՝ երկրպագեց Աստծուն։
Քանի որ Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն ու Եփրեմը, և ղևտացիներին բաժին չտվին երկրի մեջ, այլ քաղաքներ՝ բնակվելու համար և դրանց ագարակները նրանց ոչխարների ու ստացվածքների համար։