Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 14:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Քանի որ Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն ու Եփրեմը, և ղևտացիներին բաժին չտվին երկրի մեջ, այլ քաղաքներ՝ բնակվելու համար և դրանց ագարակները նրանց ոչխարների ու ստացվածքների համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն և Եփրեմը։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտրվեց, այլ միայն քաղաքներ՝ բնակվելու համար, և դրանց ագարակները՝ նրանց ոչխարների համար։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 14:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Հիմա քո երկու որդիները, որոնք քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում նախքան իմ Եգիպտոս գալը, նրանք իմն են. Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմն են։


Հովսեփն առաջնեկի անունը դրեց Մանասե, «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»։


Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։


Այս դեպքերից հետո Հովսեփին ասացին. «Ահա քո հայրը հիվանդ է»։ Հովսեփն իր հետ վերցրեց իր երկու որդիներին՝ Մանասեին և Եփրեմին։


Հովսեփի որդիներն ըստ իրենց տոհմերի Մանասեն և Եփրեմն էին։


Եզեկիան ամբողջ Իսրայելին ու Հուդային մարդ ուղարկեց և նամակներ էլ գրեց Եփրեմին ու Մանասեին, որ գան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը՝ Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնելու։


Երկրորդի անունը դրեց Եփրեմ, «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ աճեցրեց իմ տառապանքների երկրում»։


Նրանցից հետո քո ունեցած մյուս որդիները քեզ լինեն, թող նրանք կոչվեն իրենց եղբայրների անուններով իրենց ժառանգության մեջ։


Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Մանասեն ու Եփրեմը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ