Այդ պարենը պաշար կլինի երկրի համար այն յոթ տարիների սովի դեմ, որ լինելու է Եգիպտոսի երկրում, որպեսզի երկիրը սովից չկորչի»։
ԾՆՆԴՈՑ 47:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ ու ոչնչանանք թե՛ մենք, թե՛ մեր երկիրը. ծախո՛ւ առ մեզ ու մեր հողը հացի դիմաց, և մենք ու մեր հողը թող ծառաներ լինենք փարավոնին։ Սերմացո՛ւ տուր, որ ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ անապատ չդառնա»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, որպեսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, և երկիրն էլ չկործանվի, հացի դիմաց գնի՛ր մեզ և մեր հողակտորները. մենք ու մեր հողակտորները թող լինենք փարավոնի սեփականությունը։ Սերմացո՛ւ տուր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ չկործանվի»։ |
Այդ պարենը պաշար կլինի երկրի համար այն յոթ տարիների սովի դեմ, որ լինելու է Եգիպտոսի երկրում, որպեսզի երկիրը սովից չկորչի»։
Երբ Եգիպտոսի երկրից և Քանանի երկրից փողը սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ և ասացին. «Հա՛ց տուր մեզ. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ փող չկա»։
Լրացավ այդ տարին. հաջորդ տարի նրանք եկան Հովսեփի մոտ և ասացին նրան. «Մենք չենք ծածկի մեր տիրոջից, որ վերջացել է փողը, և մեր անասուններն էլ մեր տիրոջը եղան։ Էլ ոչինչ չմնաց մեզ մեր տիրոջ առաջ, բացի մեր անձերից և մեր հողից։
Եվ Հովսեփը գնեց Եգիպտոսի ամբողջ երկիրը փարավոնի համար. որովհետև եգիպտացիները վաճառում էին՝ յուրաքանչյուրն իր արտը, քանի որ սովը սաստիկ ճնշում էր նրանց։ Եվ երկիրը դարձավ փարավոնինը,
Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։
Նրա ամբողջ ժողովուրդը հառաչում է հաց փնտրելով, իրենց ցանկալի բաներն ուտելիքով են փոխանակում՝ իրենց կյանքը պահպանելու համար։ «Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որովհետև ես անարգված եմ»։
Մարդուն ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա։