Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 47:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Արդ, որպեսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, և երկիրն էլ չկործանվի, հացի դիմաց գնի՛ր մեզ և մեր հողակտորները. մենք ու մեր հողակտորները թող լինենք փարավոնի սեփականությունը։ Սերմացո՛ւ տուր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ չկործանվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ ու ոչնչանանք թե՛ մենք, թե՛ մեր երկիրը. ծախո՛ւ առ մեզ ու մեր հողը հացի դիմաց, և մենք ու մեր հողը թող ծառաներ լինենք փարավոնին։ Սերմացո՛ւ տուր, որ ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ անապատ չդառնա»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 47:19
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդ պարենը թող տնտեսվի երկրում՝ եգիպտացիների երկրի վրա տարածվելիք սովի յոթ տարիների համար, որպեսզի երկիրը սովից չկոտորվի»։


Երբ եգիպտացիների երկրի ու քանանացիների երկրի արծաթն սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ. մեր արծաթն սպառվել է»։


Այդ տարին անցավ. նրանք երկրորդ տարին եկան Հովսեփի մոտ և ասացին. «Տե՛ր, կթողնե՞ս, որ կորստյան մատնվենք. մեր արծաթն սպառվեց, մեր անասուններն ու ունեցվածքը քեզ տվեցինք։ Մենք այլևս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողակտորներից։


Հովսեփը փարավոնի համար գնեց եգիպտացիների ողջ երկիրը, որովհետև եգիպտացիներն իրենց հողերը վաճառեցին փարավոնին, քանի որ նրանց մեջ սովը սաստկացավ։ Այսպիսով երկիրը դարձավ փարավոնի սեփականությունը,


Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։


Ամբողջ ժողովուրդը հաց էր փնտրում ու հառաչում. ամեն բան, ինչ թանկ էր նրան, տվեց հացի դիմաց, որպեսզի պահի իրեն։ Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որ ես դարձա անարգված։


Եգիպտացիներն ու ասորեստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար։


Անապատի սրի ահից եկեք մեր պաշարները ներս տանենք։


Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ