ԾՆՆԴՈՑ 43:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ազգականների մասին՝ ասելով. “Ձեր հայրը ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունե՞ք”. և մենք ըստ այս հարցերի պատասխանեցինք նրան։ Մի՞թե մենք կարող էինք իմանալ, թե նա կասի՝ “Բերե՛ք ձեր եղբորը”»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ նրանք ասացին. «Այն մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ընտանիքի մասին, թե՝ “Տակավին կենդանի՞ է ձեր հայրը”, և թե՝ “Այլ եղբայր ունե՞ք”։ Եվ մենք պատմեցինք նրան՝ ըստ այդ հարցերի։ Մի՞թե գիտեինք, թե մեզ կասի. “Բերե՛ք ձեր եղբորը”»։ |
Նրանք ասացին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, Քանանի երկրում մեկ մարդու որդիներ. ահա մեր կրտսերն այսօր մեր հոր մոտ է, իսկ մեկը չկա»։
Հովսեփը հարցրեց նրանց առողջության մասին, ապա ասաց. «Ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռ ո՞ղջ է»։
Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ իմ հանդեպ չարություն արեցիք՝ այդ մարդուն իմացնելով, որ ուրիշ եղբայր ունեք»։