Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 43:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Հուդան ասաց իր հորը՝ Իսրայելին. «Տղային ուղարկի՛ր ինձ հետ, և վեր կենանք գնանք, որպեսզի մենք էլ, դու էլ, մեր երեխաներն էլ ողջ մնանք ու չմեռնենք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ապա Հուդան իր հորը՝ Իսրայելին, ասաց. «Թո՛ւյլ տուր, որ պատանին գա ինձ հետ, վեր կենանք գնանք, որպեսզի և՛ մենք, և՛ դու, և՛ մեր երեխաներն ապրենք ու սովամահ չլինենք։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 43:8
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց. «Լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա. իջե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»։


Բայց Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև նրա եղբայրը մեռած է, և նա մնացել է մենակ։ Եթե նրան մի փորձանք պատահի ձեր գնացած ճանապարհին, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք»։


Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը, թե՝ “Ունենք մի ծեր հայր և նրա ծերության մի կրտսեր որդի։ Նրա եղբայրը մեռած է, և միայն նա է մնացել իր մորից, և հայրը սիրում է նրան”։


Մենք ասացինք. “Չենք կարող գնալ. եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, այն ժամանակ կիջնենք, որովհետև մենք չենք կարող այդ մարդու երեսը տեսնել, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի”։


Դու այսպիսի հրաման ունես. “Այսպե՛ս արեք. Եգիպտոսի երկրից կառքե՛ր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորն ու եկե՛ք։


Եվ հիմա մի՛ վախեցեք, ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին»։ Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց։


նաև Հովսեփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները և նրա հոր ընտանիքը։ Գեսեմի երկրում թողեցին միայն իրենց երեխաներին, իրենց հոտերն ու արջառները։


Բայց նրա ծառաներից մեկը պատասխան տվեց և ասաց. «Թող քաղաքում մնացած ձիերից հինգ ձի վերցնեն (ահա ինչպես որ ամբողջ Իսրայելի բազմությունը, որ մնացել էր քաղաքում, նույնպես և ամբողջ Իսրայելի բազմությունը, որ ոչնչացավ), և թողեք ուղարկենք այնտեղ և տեսնենք»։


Եթե ասենք՝ “Գնանք քաղաք”, քաղաքում էլ սով կա, այնտեղ կմեռնենք, և եթե այստեղ մնանք, էլի կմեռնենք. ուրեմն եկե՛ք ասորիների բանակը մտնենք. եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե մեզ սպանեն, կմեռնենք»։


Եվ ես այնտեղ՝ Ահավայի գետի մոտ, ծոմապահություն քարոզեցի մեր Աստծու առջև խոնարհվելու համար, որ նրանից հաջող ճանապարհորդություն խնդրենք մեզ և մեր ընտանիքի և մեր ամբողջ ունեցվածքի համար։


Ես չեմ մեռնելու. պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։


Իսկ ձեր որդիները, որոնց մասին դուք ասացիք, թե կհափշտակվեն, ես նրանց կտանեմ և նրանք կմտնեն ձեր չհավանած երկիրը։


Ռուբենն ապրի ու չմեռնի, Նրա ժողովուրդը բազմաքանակ լինի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ