Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 42:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում էր, որովհետև նա թարգմանչի միջոցով էր խոսում իրենց հետ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, որովհետև նա թարգմանչով էր խոսում։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 42:23
6 Խաչաձեւ Հղումներ  

Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան»։


Ռուբենը պատասխանեց նրանց և ասաց. «Ես չէի՞ ասում, թե՝ “Այդ տղայի դեմ մեղք մի՛ գործեք”, իսկ դուք չլսեցիք։ Եվ ահա հիմա նրա արյունն է պահանջվում»։


Եվ Հովսեփը, առանձնանալով նրանցից, լաց եղավ։ Ու վերադարձավ նրանց մոտ և խոսեց նրանց հետ։ Ապա նրանց միջից վերցնելով Շմավոնին՝ նրանց աչքի առաջ կապեց նրան։


Ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանով եմ խոսում ձեզ հետ։


Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։