ԾՆՆԴՈՑ 40:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն մատռվակապետը չհիշեց Հովսեփին և մոռացավ նրան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն տակառապետը չհիշեց Հովսեփին, այլ մոռացավ նրան։ |
Թագավորն ասաց. «Մուրթքեին սրա փոխարեն ի՞նչ փառք կամ մեծարանք տրվեց»։ Թագավորի սպասավոր ծառաներն ասացին. «Նրան ոչ մի բան չեն արել»։
Որովհետև շատերի բամբասանքը լսեցի. ահ կա իմ չորս կողմը. երբ հավաքվում են իրար հետ, խորհուրդ են անում իմ դեմ, որ հոգիս առնեն։
Որ գինին թասերով եք խմում ու լավագույն յուղով օծվում ու չեք կսկծում Հովսեփի ավերման համար։