Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 6:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Թագավորն ասաց. «Մուրթքեին սրա փոխարեն ի՞նչ փառք կամ մեծարանք տրվեց»։ Թագավորի սպասավոր ծառաներն ասացին. «Նրան ոչ մի բան չեն արել»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 6:3
12 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն մատռվակապետը չհիշեց Հովսեփին և մոռացավ նրան։


Դավիթն ասաց. «Ով որ հեբուսացիներին առաջինը հարվածի, նա կլինի գլխավոր և զորապետ»։ Առաջինը ելավ Շարուհեայի որդի Հովաբը, և նա դարձավ զորագլուխ։


Եվ գրված գտնվեց, որ Մուրթքեն հաղորդել էր թագավորի երկու ներքինիների՝ Բիգթանի և Թարեսի մասին, որոնք դռան պահապաններից էին և ցանկացել էին Ասուերոս թագավորի վրա ձեռք բարձրացնել։


Թագավորն ասաց. «Ո՞վ կա գավթում»։ Իսկ Համանը եկել էր թագավորի պալատի դրսի գավիթը՝ թագավորին ասելու, որ Մուրթքեին կախեին այն փայտից, որ պատրաստել էր նրա համար։


Բայց այնտեղ մի աղքատ իմաստուն գտնվեց և իր իմաստությամբ ազատեց քաղաքը. սակայն ոչ ոք չհիշեց այն աղքատ մարդուն։


Ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնություն անել և կնճիռներ լուծել. արդ եթե կարող ես կարդալ գրվածքը և նրա մեկնությունն ինձ իմացնել, ծիրանի կհագնես, ոսկյա մանյակ կլինի քո պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը կլինես»։


Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, և Դանիելին ծիրանի հագցրին ու ոսկյա մանյակ գցեցին նրա պարանոցին և մունետիկ կանչել տվեցին նրա մասին, որ երրորդ իշխանն է լինելու թագավորության մեջ։


Թագավորն ուժգին գոչեց, որ բերեն հմայողներին, քաղդեաներին և բախտագուշակներին։ Թագավորն ասաց Բաբելոնի իմաստուններին. «Ով կարդա այս գրվածքը և մեկնությունն ինձ իմացնի, նա ծիրանի պիտի հագնի, ոսկյա մանյակ կլինի նրա պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը պիտի դառնա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ