Նա վերցրեց իր բոլոր անասուններն ու իր ամբողջ ունեցվածքը, որ ստացավ, իր սեփական անասունները, որ ստացավ Փադան-Արամում, որպեսզի գնա Քանանի երկիրը՝ իր հայր Իսահակի մոտ։
ԾՆՆԴՈՑ 32:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատգամավորները, վերադառնալով Հակոբի մոտ, ասացին. «Գնացինք քո եղբոր՝ Եսավի մոտ. նա էլ չորս հարյուր մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեռք բերեցի արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ։ Հիմա լուր եմ ուղարկում իմ տեր Եսավին, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ”»։ |
Նա վերցրեց իր բոլոր անասուններն ու իր ամբողջ ունեցվածքը, որ ստացավ, իր սեփական անասունները, որ ստացավ Փադան-Արամում, որպեսզի գնա Քանանի երկիրը՝ իր հայր Իսահակի մոտ։
Ազատի՛ր ինձ հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից. միգուցե գա և հարվածի ինձ ու մորը՝ երեխաների հետ։
Հակոբը շատ վախեցավ և շփոթվեց. իր հետ եղած ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց՝
Հակոբն իր աչքերը բարձրացրեց ու նայեց։ Եվ ահա գալիս էր Եսավը, նրա հետ՝ չորս հարյուր մարդ։ Հակոբն իր զավակներին բաժանեց ու հանձնեց Լիային, Ռաքելին և երկու աղախիններին։
Եսավն ասաց. «Թող ինձ հետ եղած ժողովրդից քեզ մոտ թողնեմ»։ Հակոբը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա. թող իմ տիրոջ առաջ շնորհ գտնեմ»։
Եսավը հարցրեց. «Ինչի՞ համար է քո այս ամբողջ խումբը, որին ես հանդիպեցի»։ Հակոբն ասաց. «Իմ տիրոջ առաջ շնորհ գտնելու համար է»։
Սյուքեմն ասաց աղջկա հորն ու նրա եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ. ինչ որ ասեք ինձ, կտամ։
Նրանք ասացին. «Մեր կյանքերը փրկեցիր. թող շնորհ գտնենք մեր տիրոջ առաջ և ստրուկներ լինենք փարավոնին»։
Ինչպես որ երբ մարդ փախչի առյուծի բերանից, և արջը հանդիպի նրան, կամ տուն մտնի և ձեռքը պատին հենի, և օձը կծի նրան.
Եվ նա ասաց. «Տե՛ր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիններից մեկի պես»։
Եվ մովաբացի Հռութը Նոեմիին ասաց. «Գնամ արտերը և ում աչքի առջև ողորմություն գտնեմ, նրա ետևից հասկեր հավաքեմ»։ Եվ նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։
Եվ նա ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով և կերավ, և երեսն այլևս տրտում չէր։