Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 31:49 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

նաև Մասփա, որովհետև Լաբանն ասաց. «Տերը թող դիտի ինձ ու քեզ, երբ մենք բաժանվենք իրարից։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կոչվեց նաև Տեսիլ [𝕸 Միցպա], որովհետև Լաբանն ասաց. «Աստված թող մեր միջև դետ լինի, որովհետև բաժանվում ենք միմյանցից։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 31:49
7 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր որդիներին առանց բացառության, և նրանք վերցրին Ռամայի քարերն ու փայտերը, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության համար։ Եվ Ասա թագավորը դրանցով շինեց Բենիամինի Գաբան և Մասփան։


Լսե՛ք այս, ո՛վ քահանաներ, և ուշադի՛ր եղեք, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դրեք, ո՛վ թագավորի տուն, որովհետև դատաստանը ձերն է, որովհետև դուք որոգայթ եղաք Մասփայում. տարածված ցանց՝ Թաբորի վրա


Ամմոնի որդիները հավաքվեցին և բանակ դրեցին Գաղաադի մեջ. Իսրայելի որդիներն էլ հավաքվեցին և բանակ դրեցին Մասփայում։


Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա գլուխ և զորապետ դրեց. և Հեփթայեն Մասփայում Տիրոջ առաջ խոսեց իր բոլոր խոսքերը։


Եվ Տիրոջ Հոգին իջավ Հեփթայեի վրա. և նա անցավ Գաղաադից ու Մանասեից, Գաղաադի Մասփայից էլ անցավ և Գաղաադի Մասփայից գնաց Ամմոնի որդիների դեմ։


Եվ այս խոսքի համար, որ ես ու դու խոսեցինք, ահա Տերն է հավիտյան վկա իմ և քո միջև»։