Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:50 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

50 Եթե իմ աղջիկներին վշտացնես կամ եթե իմ աղջիկների վրա ուրիշ կանայք առնես, մեկը չկա մեզ հետ. տե՛ս, իմ ու քո միջև Աստվա՛ծ է վկա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

50 Եթե վշտացնես իմ դուստրերին, եթե իմ դուստրերի կենդանության օրոք կանայք առնես, զգո՛ւյշ եղիր, քանի որ մարդ չկա, որ այդ բանը տեսնի, բայց Աստված վկա կլինի իմ ու քո միջև»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:50
12 Խաչաձեւ Հղումներ  

Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս կույտը, ահա այս հուշարձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո միջև.


Իմ վկան հենց հիմա էլ ահա երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում է։


որովհետև Իսրայելի մեջ անզգամություն արեցին և իրենց ընկերների կանանց հետ շնություն արեցին և իմ անունով սուտ խոսք ասացին, որ ես չէի հրամայել իրենց, բայց ես գիտեմ և վկա եմ»,- ասում է Տերը։


Եվ նրանք ասացին Երեմիային. «Տերը մեր դեմ ճշմարիտ և հավատարիմ վկա թող լինի, եթե չանենք այն բոլոր խոսքերի համեմատ, որոնք Տերը՝ քո Աստվածը, մեր մասին կուղարկի քեզ. այնպե՛ս կանենք.


Կին չառնես իր քրոջ հետ նրա կենդանության ժամանակ՝ չվշտացնելով նրա մերկությունը բանալով։


Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ. ուշադի՛ր եղեք, ո՛վ երկիր և ամեն ինչ, որ նրանում է. և Տեր Աստված թող վկա լինի ձեր դեմ, Տերը՝ իր սուրբ տաճարից։


Բայց դուք ասում եք. «Ինչո՞ւ»։ Որովհետև Տերը վկա էր քո և քո երիտասարդության կնոջ միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո կենակիցն է և քո ուխտի կինը։


Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը պահողների, այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։


Երբեք շողոքորթ խոսքերով հանդես չեկանք, ինչպես գիտեք, և ոչ էլ ագահության պատրվակով. Աստված վկա է։


Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Թող Տերը վկա լինի մեր մեջ, եթե ասածիդ պես չանենք»։


Եվ նա նրանց ասաց. «Տերը և նրա օծյալը թող այսօր ձեզ վկա լինեն, որ դուք իմ ձեռքում ոչ մի բան չգտաք»։ Եվ ասացին. «Թող վկա լինեն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ