Փարավոնը կանչեց Աբրամին և ասաց. «Այս ի՞նչ արեցիր ինձ. ինչո՞ւ ինձ չասացիր, թե նա քո կինն է։
ԾՆՆԴՈՑ 31:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լաբանն ասաց Հակոբին. «Այդ ի՞նչ արեցիր. ինձանից ծածուկ փախար և իմ աղջիկներին քշեցիր սրով գերի առնվածների պես։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լաբանը Հակոբին ասաց. «Ի՞նչ արեցիր, ինչո՞ւ ինձնից գաղտնի հեռացար ու կողոպտեցիր ինձ, ինչո՞ւ առևանգեցիր իմ դուստրերին՝ իբրև սրով գերվածների։ |
Փարավոնը կանչեց Աբրամին և ասաց. «Այս ի՞նչ արեցիր ինձ. ինչո՞ւ ինձ չասացիր, թե նա քո կինն է։
Աբիմելեքն ասաց. «Մեզ այս ի՞նչ արեցիր. քիչ էր մնացել, որ ժողովրդից մեկը պառկեր քո կնոջ հետ, և դու հանցանք բերած կլինեիր մեզ վրա»։
Երբ առավոտ եղավ, տեսավ՝ ահա նա Լիան էր, և Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր դու ինձ. մի՞թե ես քեզ չեմ ծառայել Ռաքելի համար. ինչո՞ւ խաբեցիր ինձ»։
Դրա համար այն ամբողջ հարստությունը, որ Աստված առավ մեր հորից, մերն է և մեր զավակներինը։ Այժմ արա՛, ինչ որ Աստված ասել է քեզ»։
Լաբանը հասավ Հակոբին։ Հակոբն իր վրանը բացել էր լեռան վրա. Լաբանն էլ իր եղբայրների հետ Գաղաադ լեռան վրա վրան բացեց։
Ինչո՞ւ թաքցրիր և ինձանից գաղտնի փախար ու չիմացրիր ինձ, որպեսզի քեզ ճանապարհ դնեի ուրախությամբ ու երգերով, թմբուկներով ու քնարներով։
Հակոբը բարկացավ և վիճեց Լաբանի հետ։ Հակոբը Լաբանին ասաց. «Ի՞նչ է իմ հանցանքը, ի՞նչ է իմ մեղքը, որ ընկել ես իմ ետևից։
Եվ գերի տարան նրանց ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր երեխաներին ու կանանց և կողոպտեցին տներում ամբողջ գտնվածը։
Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ։ Ուրեմն ի՞նչ ես արել»։
Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, հիմա փա՛ռք տուր Իսրայելի Տեր Աստծուն, խոստովանի՛ր նրան և հայտնի՛ր ինձ քո արածը, մի՛ ծածկիր ինձանից»։
Եվ Սավուղը Հովնաթանին ասաց. «Հայտնի՛ր ինձ, թե ինչ ես արել». և Հովնաթանը նրան հայտնեց ու ասաց. «Ձեռքիս գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել. ահավասիկ ես պիտի մեռնեմ»։
Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։