Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Լաբանը Հակոբին ասաց. «Ի՞նչ արեցիր, ինչո՞ւ ինձնից գաղտնի հեռացար ու կողոպտեցիր ինձ, ինչո՞ւ առևանգեցիր իմ դուստրերին՝ իբրև սրով գերվածների։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Լաբանն ասաց Հակոբին. «Այդ ի՞նչ արեցիր. ինձանից ծածուկ փախար և իմ աղջիկներին քշեցիր սրով գերի առնվածների պես։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:26
17 Խաչաձեւ Հղումներ  

գերեվարել էին կանանց և երկրում գտնվող բոլոր մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, չէին սպանել տղամարդկանց և կանանց, այլ գերել էին ու գնացել իրենց ճանապարհով։


Դավիթն ասաց. «Ի՞նչ եմ արել, բան էր՝ ասացինք»։


Սավուղն ասաց Հովնաթանին. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»։ Հովնաթանը պատմեց նրան՝ ասելով. «Իմ ձեռքի գավազանի ծայրով մի քիչ մեղր կերա և հիմա պիտի մեռնե՞մ»։


Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։


գերեվարեցին բոլոր ծառաներին, նրանց կանանց ու ավար առան այն ամենը, ինչ գտան թե՛ քաղաքում և թե՛ տներում։


Հակոբը զայրացած վիճեց Լաբանի հետ. Հակոբը Լաբանին ասաց. «Ես ի՞նչ վնաս եմ տվել, կամ ո՞րն է իմ հանցանքը, որ հետապնդեցիր ինձ


Այն հարստությունն ու փառքը, որ Աստված վերցրեց մեր հոր ձեռքից, մերն է ու մեր որդիներինը։ Արդ, վարվի՛ր այնպես, ինչպես պատվիրել է քեզ Աստված»։


Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր. քիչ էր մնացել իմ ազգակիցներից մեկը քներ քո կնոջ հետ, և մենք անգիտությամբ մեղքի մեջ ընկնեինք»։


Փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր ինձ հետ, ինչո՞ւ չհայտնեցիր, թե նա քո կինն է։


Եվ Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ։


Տերը՝ Աստված, ասաց կնոջը. «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և կերա»։


Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։


Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ. քո ազգն ու քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. ասա՛, ի՞նչ ես արել»։


Լաբանը հասավ Հակոբին, որն իր վրանը խփել էր լեռան վրա։ Լաբանը Գաղաադ լեռան վրա իջևան տվեց իր եղբայրներին։


Եթե ինձ ասեիր, քեզ ճանապարհ կդնեի ուրախությամբ ու երգերով, թմբուկներով ու քնարներով։


Երբ լույսը բացվեց, Հակոբը տեսավ, որ Լիան է։ Եվ Լաբանին ասաց. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թե Ռաքելի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ