Սարան՝ Աբրամի կինը, վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո։
ԾՆՆԴՈՑ 30:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Լիան տեսավ, որ այլևս չի կարողանում ծնել, իր նաժիշտ Զելփային տվեց Հակոբին կնության։ |
Սարան՝ Աբրամի կինը, վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո։
Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Դրա համար նրա անունը Հուդա դրեց։ Եվ դադարեց ծնելուց։
Ռաքելն ասաց. «Հզոր ըմբշամարտությամբ մարտնչեցի իմ քրոջ դեմ ու հաղթեցի էլ»։ Եվ նրա անունը Նեփթաղիմ դրեց։
Սրանք Զեղփայի որդիներն են, որին Լաբանն իր Լիա աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. տասնվեց հոգի։