Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 30:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ռաքելն ասաց. «Հզոր ըմբշամարտությամբ մարտնչեցի իմ քրոջ դեմ ու հաղթեցի էլ»։ Եվ նրա անունը Նեփթաղիմ դրեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ռաքելն ասաց. «Աստված ինձ օգնեց, որովհետև մրցեցի քրոջս հետ և հաղթեցի»։ Եվ որդու անունը դրեց Նեփթաղիմ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 30:8
12 Խաչաձեւ Հղումներ  

թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում,


Նեփթաղիմն ազատ մի եղջերու է. նա գեղեցիկ ձագեր է տալիս։


Եվ սարսափ ընկավ դաշտում՝ բանակի և ամբողջ ժողովրդի մեջ. պահապան զորքն ու ավարառուներն էլ զարհուրեցին. երկիրը դղրդաց, և Աստծու վախը պատեց նրանց։


Նեփթաղիմի մասին ասաց. «Նեփթաղիմը, շնորհով հագեցած Եվ լցված Տիրոջ օրհնությամբ, Պիտի ժառանգի արևմուտքն ու հարավը»։


Աղաչե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտներն ու կարկուտը դադարեցնի։ Ես ձեզ կարձակեմ, և այլևս այստեղ չեք մնա»։


Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասիր և Սիլլեմ։


Ռաքելի աղախին Բաղղայի որդիները՝ Դան և Նեփթաղիմ։


«Տե՛ր իմ, լսի՛ր մեզ, դու մեր մեջ Աստծու մի իշխան ես. թաղի՛ր քո մեռելին մեր ամենաընտիր գերեզմաններից մեկում. մեզանից ոչ ոք քեզանից չի խնայի իր գերեզմանը քո մեռելին թաղելու համար»։


Ռաքելի աղախին Բաղղան դարձյալ հղիացավ և Հակոբի համար երկրորդ որդին ծնեց։


Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։


Ապա՝ Նեփթաղիմի ցեղը. Նեփթաղիմի որդիների իշխան լինի Ենանի որդի Աքիրեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ