Հակոբն ասաց նրան. «Դու գիտես, թե ես ինչպես ծառայեցի քեզ, և քո անասուններն ինչպես էին ինձ մոտ.
ԾՆՆԴՈՑ 30:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բաղղան հղիացավ և Հակոբի համար մի որդի ծնեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռաքելի նաժիշտ Բալլան հղիացավ և որդի ծնեց Հակոբի համար։ |
Հակոբն ասաց նրան. «Դու գիտես, թե ես ինչպես ծառայեցի քեզ, և քո անասուններն ինչպես էին ինձ մոտ.
Ռաքելն ասաց. «Աստված դատաստան արեց ինձ և իմ ձայնն էլ լսեց և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը Դան դրեց։
Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Սրանք Բաղղայի որդիներն են, որին Լաբանն իր աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. բոլորը՝ յոթ հոգի։
Դանի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.
Սրանք են այն մարդկանց անունները, որոնք կանգնելու են ձեզ հետ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը.
Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։