25 Ռաքելի աղախին Բաղղայի որդիները՝ Դան և Նեփթաղիմ։
25 Բալլայի՝ Ռաքելի նաժիշտի որդիներն էին Դանն ու Նեփթաղիմը։
Լաբանն իր աղախին Բաղղային որպես աղախին տվեց իր աղջիկ Ռաքելին։
Ահա սրանք են Հակոբի սերունդները. Հովսեփը տասնյոթ տարեկան էր և իր եղբայրների հետ արածեցնում էր հոտերը։ Նա պատանի էր իր հոր կանանց՝ Բաղղայի և Զեղփայի որդիների հետ։ Հովսեփը նրանց մասին չար լուրերը հայտնում էր իրենց հորը։
Վեցերորդ վիճակը դուրս եկավ Նեփթաղիմին, այսինքն՝ Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։
Յոթերորդ վիճակը դուրս եկավ Դանի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։
Գաղաադը բնակվում էր Հորդանանի այն կողմում, Եվ Դանն ինչո՞ւ պանդուխտ մնաց նավերի մոտ։ Ասերը նստում է ծովի եզերքում Եվ բնակվում է իր նավահանգիստների մոտ։
Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է, Որ իր կյանքն արհամարհում է մինչև մահ, Նաև Նեփթաղիմը՝ իրեն, դաշտի բարձր տեղերում։