Եվ նորից հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Հիմա այս անգամ իմ ամուսինը կմիավորվի ինձ հետ, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրա անունը Ղևի դրեց։
ԾՆՆԴՈՑ 30:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց. այս անգամ ամուսինս ինձ նախապատվություն պիտի տա, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը Զաբուղոն դրեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լիան ասաց. «Աստված ինձ լավ նվեր պարգևեց. սրանից հետո ամուսինս ինձ կսիրի, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը դրեց Զաբուղոն։ |
Եվ նորից հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Հիմա այս անգամ իմ ամուսինը կմիավորվի ինձ հետ, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրա անունը Ղևի դրեց։
Բայց Լիան ասաց նրան. «Իմ ամուսնուն առնելը քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող այս գիշեր նա քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարեն»։
Խիստ շատ օժիտ ու ընծա՛ սահմանեք, և ես կտամ, ինչպես որ ասեք ինձ, միայն թե աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։
Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում, և նա կլինի նավահանգիստը, և նրա սահմանը կհասնի մինչև Սիդոն։
Այնտեղ են փոքր Բենիամինը՝ նրանց տիրակալը, Հուդայի իշխանները՝ իրենց խմբով, Զաբուղոնի իշխանները, Նեփթաղիմի իշխանները։
թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում,
Իսկ սրանք՝ Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանը և Նեփթաղիմը, կկանգնեն Գեբաղ լեռան վրա՝ անիծելու համար։
Բարակը Զաբուղոնին և Նեփթաղիմին հավաքեց Կադեսի մեջ, և տասը հազար մարդ գնաց նրա ետևից. Դեբորան էլ ելավ նրա հետ։
Եփրեմից եկան նրանք, որոնց արմատն Ամաղեկում է, Քո ետևից, Բենիամի՛ն, քո ժողովրդի մեջ Մաքիրից իջան իշխաններ, Եվ Զաբուղոնից՝ զորավարի մական բռնողներ։
Եվ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասացեք Դավթին. “Թագավորը քեզնից գլխագին չի ուզում, այլ միայն փղշտացիների հարյուր անթլփատություն, որպեսզի վրեժ առնվի թագավորի թշնամիներից”»։ (Սակայն Սավուղը խորհում էր, որ Դավթին սպանել տա փղշտացիների ձեռքով)։