Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 35:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Լիայի որդիները՝ Ռուբեն՝ Հակոբի անդրանիկը, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար և Զաբուղոն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Լիայի որդիներն էին Հակոբի անդրանիկը՝ Ռուբենը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Զաբուղոնը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 35:23
33 Խաչաձեւ Հղումներ  

Եվ աղախիններին իրենց զավակներով կանգնեցրեց առջևում, Լիային իր զավակներով՝ նրանց ետևում, իսկ Ռաքելին ու Հովսեփին՝ ամենավերջում։


Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։


Երբ Տերը տեսավ, որ Լիան չէր սիրվում, նրա արգանդը բացեց, իսկ Ռաքելն ամուլ էր։


Սրանք են անուններն Իսրայելի որդիների, որոնք գնացին Եգիպտոս. ամեն մեկն իր ընտանիքով Հակոբի հետ գնաց։


Լաբանն ուներ երկու աղջիկ. մեծի անունը՝ Լիա, փոքրի անունը՝ Ռաքել։


Ո՛վ Ռուբեն, իմ անդրանի՛կ որդի, դու իմ ուժն ու սկիզբը իմ զորության՝ գերազանց արժանիքով և գերազանց կարողությամբ։


Սրանք են այն մարդկանց անունները, որոնք կանգնելու են ձեզ հետ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը.


Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իր անվան թվով.


Առջևի կողմում՝ դեպի արևելք բանակատեղի հաստատողները, այսինքն՝ Հուդայի բանակի դրոշակը թող լինի՝ իրենց գնդերով։ Հուդայի որդիների իշխան լինի Ամինադաբի որդի Նաասոնը։


Առաջին օրն իր ընծան մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Հուդայի ցեղից։


Նախ մեկնեցին Հուդայի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց գնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամինադաբի որդի Նաասոնը։


Մովսեսը Տիրոջ հրամանի համաձայն այդ մարդկանց ուղարկեց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի ժողովրդի գլխավորներն էին։


Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկը, և Ռուբենի որդիները. Ենոքից՝ Ենոքյանների տոհմը,


Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի ցեղից՝ Հեփոնեի որդի Քաղեբը,


Նույն օրը Մովսեսը ժողովրդին պատվիրեց՝ ասելով.


Ռուբենն ապրի ու չմեռնի, Նրա ժողովուրդը բազմաքանակ լինի»։


Մովսեսը Ռուբենի որդիների ցեղին տվեց ըստ նրանց ազգատոհմերի։


Հուդայի որդիների ցեղի վիճակն ըստ իրենց տոհմերի եղավ մինչև եդովմացիների սահմանը. հարավային կողմից Սին անապատն էր՝ հարավային ծայրում։


Երկրորդ վիճակը դուրս եկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունը եղավ Հուդայի որդիների ժառանգության մեջ։


Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանը եղավ մինչև Սարիդ։


Չորրորդ վիճակը դուրս եկավ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։


Եփրեմից եկան նրանք, որոնց արմատն Ամաղեկում է, Քո ետևից, Բենիամի՛ն, քո ժողովրդի մեջ Մաքիրից իջան իշխաններ, Եվ Զաբուղոնից՝ զորավարի մական բռնողներ։


Եվ Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին։ Եվ Իսաքարն էլ Բարակի պես Նրա ետևից հովիտ խուժեց. Ռուբենի տոհմերում Մեծ հուզմունք կար։


Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է, Որ իր կյանքն արհամարհում է մինչև մահ, Նաև Նեփթաղիմը՝ իրեն, դաշտի բարձր տեղերում։


Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։


Շմավոնի որդիներից՝ յոթ հազար հարյուր քաջարի զինվորներ։


Իսրայելի ցեղերի գլխավորներն էին. Ռուբենի ցեղի իշխան՝ Զեքիրի որդի Եղիազարը, Շմավոնինը՝ Մաաքիայի որդի Սափատիան,


«Եվ սրանք են քաղաքի ելքերը, որոնց չափերն են. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն։


Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ