Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորներ գտավ և բերեց իր մայր Լիային։ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ՝ քո որդու մանրագորներից ինձ տաս»։
ԾՆՆԴՈՑ 30:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեկոյան, երբ Հակոբը վերադառնում էր դաշտից, Լիան դուրս եկավ նրան դիմավորելու և ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետև քեզ վարձել եմ իմ որդու մանրագորների դիմաց»։ Եվ նա այդ գիշեր պառկեց նրա հետ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ երեկոյան Հակոբը դաշտից վերադարձավ, Լիան ընդառաջ ելավ նրան ու ասաց. «Այսօր ինձ հետ պիտի քնես, որովհետև իմ որդու մանրագորի պտուղներով վարձեցի քեզ»։ Հակոբն այդ գիշեր քնեց Լիայի հետ։ |
Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորներ գտավ և բերեց իր մայր Լիային։ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ՝ քո որդու մանրագորներից ինձ տաս»։
Բայց Լիան ասաց նրան. «Իմ ամուսնուն առնելը քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող այս գիշեր նա քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարեն»։