ԾՆՆԴՈՑ 29:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հակոբը Ռաքելի մոտ էլ մտավ. և Ռաքելին Լիայից ավելի սիրեց և յոթ տարի էլ ծառայեց Լաբանին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբը մերձեցավ Ռաքելին, նրան Լիայից ավելի սիրեց և նրա համար ծառայեց ևս յոթ տարի։ |
Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար, բայց դրանք նրա աչքին մի քանի օրերի պես էին, որովհետև սիրում էր նրան։
Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ. տասնչորս տարի քո երկու աղջիկների համար և վեց տարի քո հոտերի համար, իսկ դու տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը, թե՝ “Ունենք մի ծեր հայր և նրա ծերության մի կրտսեր որդի։ Նրա եղբայրը մեռած է, և միայն նա է մնացել իր մորից, և հայրը սիրում է նրան”։
Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։
Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։
«Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել։
Ով սիրում է իր անձը, կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։
Եթե մի մարդ երկու կին ունենա, մեկը՝ սիրելի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ թե՛ սիրելին և թե՛ ատելին, նրա համար որդիներ ծնեն, և եթե անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,