Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:41 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ. տասնչորս տարի քո երկու աղջիկների համար և վեց տարի քո հոտերի համար, իսկ դու տասն անգամ փոխեցիր իմ վարձը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

41 Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:41
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրա մոտ բնակվի՛ր միառժամանակ, մինչև որ քո եղբոր զայրույթը մեղմանա,


Լաբանն ասաց Հակոբին. «Մի՞թե դու, որ իմ հարազատն ես, ինձ պիտի ձրի ծառայես. ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։


Եվ ասաց. «Քո վարձն ասա՛ ինձ, և ես կվճարեմ»։


Ահա քսան տարի է, ինչ քեզ հետ էի, և քո ոչխարներն ու այծերը ձագ չվիժեցին, և քո հոտի խոյերը չկերա։


Այսպես էի. ցերեկվա տաքը և գիշերվա ցուրտը մաշեցնում էին ինձ, և քունը փախել էր աչքերիցս։


Դուք գիտեք, որ ես իմ ամբողջ ուժով ծառայեցի ձեր հորը,


իսկ ձեր հայրն ինձ խաբեց և իմ վարձը տասն անգամ փոխեց. բայց Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վնասի։


Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։


Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։


Բազմաթիվ ճանապարհորդություններ. վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ