ԾՆՆԴՈՑ 29:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր իմ կնոջը, որպեսզի ես մտնեմ նրա մոտ, որովհետև իմ օրերը լրացել են»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնուհետև Հակոբն ասաց Լաբանին. «Ժամանակը լրացավ. տո՛ւր ինձ իմ կնոջը, որ ամուսնանամ նրա հետ»։ |
Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար, բայց դրանք նրա աչքին մի քանի օրերի պես էին, որովհետև սիրում էր նրան։
Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ. տասնչորս տարի քո երկու աղջիկների համար և վեց տարի քո հոտերի համար, իսկ դու տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
Ճանապարհին Հուդան դարձավ դեպի նա և ասաց. «Խնդրեմ, թո՛ւյլ տուր մտնեմ քեզ մոտ». որովհետև չգիտեր, որ դա իր հարսն էր։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ մտնես ինձ մոտ»։
Ադամը պառկեց իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. «Մարդ ստացա Տիրոջով»։
Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց՝ միմյանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։
Մի ժամանակ հետո՝ ցորենի հնձի օրերին, Սամփսոնը մի ուլ վերցրեց այծերից և գնաց իր կնոջն այցելության ու ասաց. «Գնամ ներքին սենյակը՝ կնոջս մոտ», բայց կնոջ հայրը նրան չթողեց, որ մտներ։