Երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։
ԾՆՆԴՈՑ 28:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա հասավ մի տեղ և գիշերն այնտեղ մնաց, որովհետև արեգակը մայր էր մտել։ Այնտեղի քարերից մեկը վերցրեց, դրեց իր գլխի տակ ու այնտեղ պառկեց քնելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հասնելով մի տեղ՝ վերցրեց այնտեղի քարերից մեկը, դրեց գլխի տակ ու քնեց, քանի որ արևը մայր էր մտնում։ |
Երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։
Վաղ առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, այն կանգնեցրեց որպես հուշարձան և նրա վրա յուղ լցրեց։
Հակոբն իր հարազատներին ասաց. «Քարե՛ր հավաքեք»։ Նրանք քարեր վերցրին ու կույտ սարքեցին և այնտեղ՝ այդ կույտի մոտ, հաց կերան։
Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին իր գլուխը դնելու տեղ չունի»։
Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։