Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:46 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

46 Հակոբն իր հարազատներին ասաց. «Քարե՛ր հավաքեք»։ Նրանք քարեր վերցրին ու կույտ սարքեցին և այնտեղ՝ այդ կույտի մոտ, հաց կերան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

46 Եվ իր եղբայրներին դիմելով՝ ասաց. «Քարե՛ր հավաքեք»։ Նրանք քարեր կուտակեցին, մինչև որ բլուր դարձավ, և այդ բլրի վրա կերան ու խմեցին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:46
11 Խաչաձեւ Հղումներ  

Քարեր շպրտելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ. ողջագուրվելու ժամանակ և ողջագուրանքից հեռու մնալու ժամանակ։


Աբիսողոմին վերցրին և նրան անտառում գցեցին մի խոր փոսի մեջ ու մի մեծ քարակույտ դիզեցին նրա վրա, և ամբողջ Իսրայելը փախավ. ամեն մարդ՝ իր վրանը։


Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից։ Այդ պատճառով այն տեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչև այսօր։


Հակոբը զոհեր մատուցեց այդ լեռան վրա և կանչեց իր հարազատներին, որ հաց ուտեն։ Եվ հաց կերան ու գիշերը լեռան վրա մնացին։


Երբ իմ ամբողջ կահկարասին խառնեցիր, որևէ բան գտա՞ր քո տան բոլոր կարասիներից. դի՛ր այստեղ՝ իմ և քո հարազատների առաջ, և թող նրա՛նք դատ անեն մեր երկուսի միջև։


Բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկի՛ր. ինչ որ լինի ինձ մոտ, վերցրո՛ւ քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։


Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին և նրա ետևից յոթ օրվա ճանապարհ գնաց և նրան հասավ Գաղաադ լեռան մոտ։


Եվ Հակոբը մի քար վերցրեց և այն կանգնեցրեց որպես հուշարձան։


Լաբանը նրա անունը Եգար-Սահադութա դրեց, իսկ Հակոբը նրա անունը Գաղաադ դրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ