ԾՆՆԴՈՑ 27:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Եսավը լսեց իր հոր խոսքերը, մեծ և դառն աղաղակով սաստիկ լաց եղավ և ասաց իր հորը. «Ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ, ի՛նձ էլ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Եսավը լսեց Իսահակի՝ իր հոր խոսքերը, բարձր և շատ դառնացած ձայնով աղաղակեց ու ասաց. «Արդ, ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։ |
Երբ Մուրթքեն իմացավ այս բոլոր եղածները, պատռեց իր հանդերձները. քուրձ հագավ ու մոխիր ցանեց իր վրա և գնաց քաղաքի կենտրոնը և բարձրաձայն ու դառնորեն լաց եղավ։
Որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։
Ուստի Դավիթն ու իր հետ եղած բանակը բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան, մինչև որ նրանց վրա լալու ուժ չմնաց։