Եվ նա գնաց, վերցրեց ու բերեց իր մոր համար, և նրա մայրը պատրաստեց իր հոր սիրած խորտիկները։
ԾՆՆԴՈՑ 25:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև որս էր ուտում, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսահակը սիրում էր Եսավին, քանի որ նրա որսի միսն էր իր կերակուրը, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։ |
Եվ նա գնաց, վերցրեց ու բերեց իր մոր համար, և նրա մայրը պատրաստեց իր հոր սիրած խորտիկները։
Հակոբն ասաց հորը. «Ես Եսավն եմ՝ քո անդրանիկը. ես արեցի, ինչպես որ ասացիր ինձ. վե՛ր կաց, նստի՛ր և կե՛ր իմ որսից, որ քո օրհնությունը տաս ինձ»։
Իսահակն ասաց. «Մոտեցրո՛ւ ինձ, որ ուտեմ իմ որդու որսերը, որպեսզի իմ օրհնությունը տամ քեզ»։ Հակոբը խորտիկները մոտեցրեց նրան, և նա կերավ. և գինի բերեց նրա համար, ու նա խմեց։
Նա էլ խորտիկներ պատրաստեց, բերեց իր հոր մոտ և ասաց հորը. «Վե՛ր կաց, հա՛յր իմ, և կե՛ր քո որդու որսից, որպեսզի քո օրհնությունը տաս ինձ»։
Ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և բե՛ր ինձ, որ ուտեմ, որպեսզի իմ հոգին օրհնի քեզ իմ մեռնելուց առաջ»։
Գնա՛ հոտերի մոտ և այնտեղից ինձ համար երկու ընտիր ո՛ւլ բեր, որ ես դրանցից քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։