Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 25:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Իսահակը սիրում էր Եսավին, քանի որ նրա որսի միսն էր իր կերակուրը, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև որս էր ուտում, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 25:28
8 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն ասաց հորը. «Եսավն եմ՝ քո անդրանիկը։ Արեցի այն, ինչ ասացիր ինձ։ Վե՛ր կաց, նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ»։


Նա ևս խորտիկներ պատրաստեց, մատուցեց իր հորը և ասաց նրան. «Թող իմ հայրը վեր կենա և ուտի իր որդու որսից, որպեսզի օրհնի ինձ»։


պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և մատուցի՛ր ինձ, որ ուտեմ և մինչև իմ մեռնելն օրհնեմ քեզ»։


Իսահակն ասաց. «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդյա՛կ, որպեսզի օրհնեմ քեզ»։ Հակոբը մատուցեց նրան, և նա կերավ։ Նրան գինի բերեց, և նա խմեց։


Գնա՛ և հոտի միջից երկու մատղաշ ու ընտիր ո՛ւլ բեր ինձ, որ դրանցով քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։


Արդ, վերցրո՛ւ քո զենքը՝ աղեղն ու կապարճը, գնա՛ դաշտ և ինձ համար ո՛րս արա,


Եվ գնաց, բերեց ու տվեց իր մորը, և նա պատրաստեց այնպես, ինչպես որ սիրում էր նրա հայրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ