Ծառան հանեց արծաթե զարդեր ու ոսկե զարդեր, զգեստներ և տվեց Ռեբեկային։ Թանկարժեք ընծաներ տվեց նրա եղբորն ու մորը։
ԾՆՆԴՈՑ 24:47 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հարցրի նրան. “Դու ո՞ւմ աղջիկն ես”։ Նա էլ ասաց. “Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ”։ Այն ժամանակ օղակը նրա քթին, իսկ ապարանջանները նրա ձեռքերին անցկացրի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես նրան հարցրի ու ասացի. “Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ”։ Նա պատասխանեց. “Ես Մեղքայի և Նաքովրի որդի Բաթուելի դուստրն եմ”։ Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին |
Ծառան հանեց արծաթե զարդեր ու ոսկե զարդեր, զգեստներ և տվեց Ռեբեկային։ Թանկարժեք ընծաներ տվեց նրա եղբորն ու մորը։
Թագավորների աղջիկները քո պատվականների մեջ են. թագուհին կանգնած է քո աջ կողմը՝ Ոփիրի ազնիվ ոսկով զարդարված։