Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։
ԾՆՆԴՈՑ 24:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա պատասխանեց. «Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղջիկը պատասխանեց նրան. «Ես Բաթուելի՝ Մեղքայի և Նաքովրի որդու դուստրն եմ»։ |
Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։
Այս դեպքերից հետո Աբրահամին հայտնեցին՝ ասելով. «Ահա Մեղքան ևս քո եղբայր Նաքորի համար ծնել է որդիներ՝
Երբ նա տակավին իր խոսքը չէր վերջացրել, ահա սափորն ուսին դուրս եկավ Ռեբեկան՝ Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդու՝ Բաթուելի աղջիկը։
Հարցրի նրան. “Դու ո՞ւմ աղջիկն ես”։ Նա էլ ասաց. “Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ”։ Այն ժամանակ օղակը նրա քթին, իսկ ապարանջանները նրա ձեռքերին անցկացրի։