ԾՆՆԴՈՑ 23:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Տե՛ր իմ, ի՛նձ լսիր. հողամասը չորս հարյուր սիկղ արծաթ արժե. դա ի՞նչ է իմ ու քո միջև. ուրեմն թաղի՛ր քո մեռելին»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ո՛չ, տե՛ր իմ, անշուշտ լսել եմ, որ հողամասը չորս հարյուր սատեր արծաթ արժե։ Բայց այդ ի՞նչ է որ իմ ու քո միջև։ Դու թաղի՛ր քո ննջեցյալին»։ |
Այն արտի կալվածքը, որտեղ կանգնեցրել էր իր վրանը, ծախու էր առել Սյուքեմի հայր Եմորից հարյուր կեսիթայով։
Այս պիտի տա մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը. կես սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ Մեկ սիկղը քսան կերատ է. Տիրոջ ընծան կես սիկղ է։
Տիրոջն ընծա տալիս ո՛չ հարուստը կես սիկղից ավելի պիտի տա, և ո՛չ էլ աղքատը՝ կես սիկղից պակաս՝ ձեր անձերի համար քավություն անելու համար։
Եվ սիկղը քսան գերահ պիտի լինի, ձեր մնասը՝ քսան սիկղ, քսանհինգ սիկղ և տասնհինգ սիկղ պիտի լինի։