Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։
ԾՆՆԴՈՑ 20:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իսկապես իմ քույրն է. հորս աղջիկն է, բայց ոչ մորս աղջիկը, և իմ կինը դարձավ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց նա, արդարև, իմ քույրն է հորս կողմից և ոչ մորս կողմից, և դարձավ իմ կինը։ |
Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։
Ասա՛, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ համար լավ լինի, և քո շնորհիվ ես ողջ մնամ»։
Աբրահամն ասաց. «Ես ասացի, թե այստեղ իրոք Աստծու վախը չկա, և ինձ կսպանեն իմ կնոջ պատճառով։
Երբ որ Աստված ինձ իմ հոր տնից հանեց պանդխտության համար, ասացի կնոջս. “Սա թող լինի ինձ անելիք քո երախտիքը. ուր որ գնալու լինենք, ինձ համար կասես, թե՝ իմ եղբայրն է”»։
Աբրահամն իր կնոջ՝ Սառայի մասին ասաց. «Նա իմ քույրն է»։ Գերարի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց և առավ Սառային։
Եվ այնտեղի մարդիկ նրան հարցրին իր կնոջ մասին։ Եվ նա ասաց. «Նա իմ քույրն է». որովհետև վախենում էր ասել՝ «Իմ կինն է». գուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, որովհետև նա տեսքով գեղեցիկ էր։
Ես ո՞ւր տանեմ իմ նախատինքը, իսկ դու էլ անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Դու հիմա խոսի՛ր թագավորի հետ, և նա չի մերժի ինձ քեզ տալու»։