Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց.
ԾՆՆԴՈՑ 18:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, մի՛ անտեսիր քո ծառային, աղաչում եմ քեզ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, քո ծառային մի՛ անտեսիր, |
Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց.
և ասաց. «Արի՛, ո՛վ Տիրոջ օրհնյալ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար տունը և ուղտերի համար էլ տեղ եմ պատրաստել»։
Ես ունեմ արջառներ, էշեր, հոտեր, ծառաներ և աղախիններ։ Հիմա մարդ եմ ուղարկում իմացնելու իմ տիրոջը, որ շնորհ գտնեմ քո առաջ”»։
Հովսեփը շնորհ գտավ նրա առաջ և ծառայում էր նրան։ Եվ նա իր տան վրա վերակացու կարգեց նրան և իր ամբողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։
Աղաչում եմ, չգնաս այստեղից, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ և դնեմ քո առաջ»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ, մինչև դու վերադառնաս»։
Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց մի սակառի մեջ, արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, բերեց բևեկնու տակ նրա առաջ և մատուցեց։
Եվ Աստծու հրեշտակը նրան ասաց. «Միսն ու բաղարջը վերցրո՛ւ և դի՛ր այս վեմի վրա և արգանակը թափի՛ր»։ Եվ նա այդպես արեց։